Ռուսաստանի հարավում և Ղրիմում մինչև մարտի 2-ը դադարեցվել է 12 օդանավակայանների աշխատանքը:
Խոսքը Դոնի Ռոստովի («Պլատով» օդանավակայան),Կրասնոդարի («Պաշկովսկի» օդանավակայան), Անապայի («Վիտյազևո» օդանավակայան), Գելենջիկի, Էլիստեի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների մասին է:
Միևնույն ժամանակ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 160 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում:
«Ռոսավիացիան» խորհուրդ է տվել մոտակա չվերթերի ուղևորներին և դիմավորողներին ձեռնպահ մնալ Ռուսաստանի հարավում գտնվող օդանավակայաններ մեկնելուց: