Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորության մասին, նշել է, որ Մինսկն իր արտաքին քաղաքական օրակարգում ունի այդ հարցը, հաղորդում է РИА Новости-ն:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսն առաջիկայում կանի այնպես, ինչպես հարկավոր կլինի Մինսկին և Մոսկվային:
Բելառուսի նախագահն առաջարկել է Մինսկում անցկացնել ռուս-ուկրաինական բանակցություն: