Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարելու Ուկրաինայի ղեկավարության հետ՝ վերջինիս «չեզոք կարգավիճակի» և սպառազինությունների տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ:
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության ժամկետները կորոշի Պուտինը. դա կախված կլինի գործողության արդյունավետությունից և դրա նպատակահարմարությունից:
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի ապառազմականացումը նշանակում է երկրի ռազմական ներուժի չեզոքացում: