Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ սահմանելու մասին: Այն գործելու է տեղի ժամանակով ժամը 22.00-ից մինչև 7.00-ը (Երևանի ժամանակով՝ ժամը 00.00-09.00):
Նշվում է, որ դա հարկադրված քայլ է՝ անհրաժեշտ ռազմական դրության պայմաններում մայրաքաղաքի բնակիչների անվտանգության ապահովման համար։
Պարետային ժամի ընթացքում հասարակական տրանսպորտը չի աշխատի։ Սակայն մետրոպոլիտենի կայարանները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով՝ որպես ապաստարաններ:
Պարետային ժամ է հայտարարվել նաև Դնեպրում, Նիկոլաևում, Չերկասի մարզում: Այստեղ պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 22.00-ից մինչև 6.00-ը