Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ Flyone Armenia ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել
www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Flyone Armenia ընկերության մասին
Flyone Armenia-ն (
www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Flyone Armenia-ն (
www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․ Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
Flyone Armenia-ն ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ Flyone Armenia-ն բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP տասնյակում: