Այսօր տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարների խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին նշված է Եվրախորհրդարանի ղեկավարների տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Խորհրդաժողովը դատապարտել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում և լիակատար համերաշխություն հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 1-ին կազմակերպելու Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստ: