Մեր մայրցամաքի համար սա աղետ է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հանդես կգա Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ:
«Ես նաև կխոսեմ G7-ի մյուս առաջնորդների հետ: ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարներին կոչ եմ անում հնարավորինս արագ հանդիպել»,- հավելել է Ջոնսոնը: