«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը:
Ավստրիայի ազգային խորհրդի նիստում ուղերձով հանդես գալով՝ նա նշել է, որ դա այն բազմաթիվ միջոցներից միայն մեկն է, որոնք ձեռնարկվելու են՝ ցույց տալու Ռուսաստանին, որ Եվրոպայում նրա նկատմամբ ըմբռնում չի լինի: