Թուրքիան մերժում և անընդունելի է համարում «Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունը»: Այդ մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
«Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնությունները, այլև միջազգային իրավունքի լուրջ խախտում և լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությանը»,- նշված է հայտարարության տեքստում:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Անկարան հավատում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը և դեմ է զենքով սահմանները փոխելուն:
«Ռուսաստանին կոչ ենք անում վայրկյան առաջ դադարեցնել այս ապօրինի գործողությունը: Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մեր աջակցությունը շարունակվելու է»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից: