Հունաստանի կառավարության՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:
Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: