Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնված բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար առկա նախադրյալներին և բիզնեսին աջակցելու գործող և հնարավոր նոր գործիքներին: