Փետրվարի 20-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Լոռու մարզի Մեծ Պարնի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում և Ապարան-Կայք ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: