«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այցելել է Սանահին գյուղի թիվ 5 մանկապարտեզ։
«Շենքը հիմնանորոգման կարիք ունի, պայմաններն անբավարար են։ Սուբվենցիոն ծրագրով հարցի լուծումը տարբերակներից լավագույնն է։ Այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք։
Աշխատակազմի հետ հանդիպմանը մասնակցելու ցանկություն էին հայտնել նաև ծնողները։ Քննարկեցինք ինչպես մանկապարտեզի, այնպես էլ Ալավերդի համայնքին վերաբերող խնդիրներ»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը։