Փետրվարի 22-ից Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ։ Այդ մասին ասվում է երեքշաբթի ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ գրում է ТАСС-ը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել երկու հանրապետության ԱԳ նախարարներ Նատալյա Նիկոնորովային և Վլադիսլավ Դեյնեգոյին ԴԺՀ-ի և ԼԳՀ-ի ճանաչման և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կապակցությամբ:
«Ռուսական կողմը շահագրգռված է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ համագործակցության համակողմանի զարգացմամբ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր երկրների քաղաքացիների շահերը, խաղաղության ամրապնդումը, տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: