Ուկրաինայում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, արտակարգ դրություն է մտցվել։ Նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության խորհուրդը։ Այն պետք է հաստատի Գերագույն ռադան՝ գրում է BBC-ն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն էլ խորհուրդ է տվել ուկրաինացիներին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանք, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, անհապաղ հեռանան։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը BBC-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, պետք է տեղափոխել այլ երկիր։
ՈՒԵՖԱ-ն ասել է, որ արդեն դիտարկում են այդ տարբերակը, և, ըստ BBC-ի թղթակիցների, գրեթե անկասկած համապատասխան որոշում կկայացնեն։