Փետրվարի 20-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2.4 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2.6 հա, Մասիս քաղաքում՝ 2300 քմ, Ազատավան գյուղում՝ 1000 քմ, Խաչփառ գյուղում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 400 քմ, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 1 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Մեղրի քաղաքում՝ 6000 քմ, Ագարակ քաղաքում՝ 300 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.9 հա։