Մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Երբևէ անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մարզական միջոցառում չի եղել։ Մասնակցելու է 42 կամ 43 երկիր, 250-300 բռնցքամարտիկ։ Միջազգային ֆեդերացիայի հետ պայմանագրերն արդեն կնքել ենք, կառավարական հանձնաժողովը շատ հարցերի լուծումը տվել է»,- ասաց Գիլոյանը։
Մարզահամերգային համալիրում, Գիլոյանի խոսքով, արդեն սկսված են նորոգման աշխատանքները։
«78 միլիոն դրամ վերաբաշխմամբ ԿԳՄՍ բյուջեից տվել ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ գույքի ձեռքբերման համար»,- ասաց Գիլոյանը։