Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից, և նշել, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին: