ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ, Թալինի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել՝ համայնքի մի քանի գյուղում խմելու ջրի սակավության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով։
Հանդիպմանը ներկա էին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Թաթուլի, Ցամաքասարի, Զարինջայի, Սուսերի, Հացաշենի, Նոր Արթիկի գյուղապետարանների ներկայացուցիչներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ Հյուսիս շահագործման տեղամասի տնօրեն Արայիկ Եղիկյանը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ Թալին շահագործման տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանը։
Քննարկման ընթացքում հստակ արձանագրվեցին խմելու ջրի սակավության հանգեցնող հանգամանքները, և մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը պետք է կիրառվեն վերոնշյալ գյուղերում խմելու ջրի հետ կապված խնդիրները վերացնելու կամ մեղմելու նպատակով։
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները խոստացան հնարավորինս շուտ հարցին լուծում տալ՝ հնարավորինս բարելավելով Թալինի գյուղերում խմելու ջրի սպասարկումը։