Գործադիրը հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:
Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծրային խմբավորման օգտագործումը: