Ամստերդամի թվային տեխնիկայի խանութներից մեկում հոլանդացի իրավապահների և մեկ տասնյակից ավելի մարդկանց պատանդ վերցրած հանցագործի միջև 5-ժամյա հակասությունն ավարտվել է վերջինի ձերբակալությամբ՝ գրում է Euronews-ը:
Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել հանցագործին, որը փորձել է հասնել փախուստի դիմած պատանդին:
Միջադեպի ավարտից անմիջապես հետո ռոբոտը մոտեցել է վիրավոր հանցագործին՝ նրա մարմնի վրա պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար:
Պատանդները հեռացել են հանցագործության վայրից, նրանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։
Առայժմ պարզ չէ տղամարդու հարձակման պատճառը: