Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել: Նախատեսված ժամին գրանցվել է 29 պատգամավոր, իշխող խմբակցության պատգամավորները դահլիճ չեն եկել:
Oրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» հայտարարության նախագիծն է:
Այն ավելի վաղ բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 16:00-ն: