Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին է անդրադարձել նաև Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Դենիս Ավտոնոմովի խոսքով՝ իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Հրաձգությունը չի դադարում:
«Այս ճգնաժամը շարունակվում է արդեն 8 տարի: Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ՝ այժմ մեր երկրի դիվանագիտական կորպուսն ամբողջ կարողություններով լծվել է հակամարտության զարգացման ռազմական սցենարը կանխելու գործին»,- նշել է հավատարմատարը: