Հոնկոնգում պարտադիր զանգվածային թեստավորման ծրագիրը կսկսի գործել մարտի կեսերին, քանի որ տարածաշրջանը պայքարում է Omicron-ի ալիքը վերահսկողության տակ առնելու համար՝ հայտնում է Al Jazeera-ն:
Խիտ բնակեցված տարածքի 7,4 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը պետք է անցնի թեստի երեք փուլ:
Հոնկոնգի Գործադիր տնօրեն Քերի Լամը երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է նոր սահմանափակումների փաթեթի մասին, որի նպատակն է հաղթահարել կորոնավիրուսային դեպքերի ռեկորդային աճը, ինչի հետևանքով հիվանդանոցները ծանրաբեռնված են, թեստավորումն ուշանում է, հնարավոր չի լինում հետևել մեկուսացման պահանջին:
Նոր կանոնների համաձայն՝ բոլոր բնակիչները մարտին պետք է անցնեն պարտադիր թեստավորման երեք փուլ: