Փետրվարի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք: Jnews.ge-ի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 7223 մարդ, մահացել է 48 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 575 999 դեպք, որից 1 429 763-ը ապաքինման դեպքեր են: Մահացածների ընդհանուր թիվը 15 981 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 504 թեստավորում, այդ թվում 25 251-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 253-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 25.26 % է, վերջին 14 օրվանը՝ 29.89 %, վերջին 7 օրվանը՝ 27.73 %:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 804 965 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3294 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 252 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 835 անձ: