Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 23-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել: