Փետրվարի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12101 նոր դեպք: Ըստ jnews.ge կայքի՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 14764, մահացել 45 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1565769 դեպք, որոնցից ապաքինվել է 1422540 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15933 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47486 թետավորում, 33164-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14322-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 25.48% է, վերջին 14 օրվանը՝ 30.65%, վերջին 7 օրվանը՝ 28.55%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2800752 մարդ, վերջին մեկ օրում՝ 3006 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5358 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 860 անձ: