Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ երեկվանից վերականգնվել է Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան ուղևորվող 55ա միջին դասի միկրոավտոբուսների աշխատանքը:
Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները:
Մարզպետարանից նաև տեղեկացնում են, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ:
Տրանսպորտը կգործի Մարմարաշենից մինչև Երևան (Գարեգին Նժդեհի հրապարակ):
Հետադարձը՝ նույն ուղեգծով: