N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում փետրվարի 22-ին հայտարարվել է ուսումնական տագնապ:
Ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմը, համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու ներդաշնակման մակարդակը։