Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել են խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:
«Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում:
Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին:
Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:
Հանրային հարցման ձևաչափը կարող եք լրացնել` այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ: