Մոսկվան երաշխավորում է Դոնեցկի և Լուգանսկի անվտանգությունը՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի և այդ նոր պետությունների միջև ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր, որոնցով մենք երաշխավորում ենք նրանց անվտանգությունը։ Կարծում եմ, որ բոլորը դա հասկանում են»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ այդ պայմանագրերը վավերացրել են ՌԴ Պետական դուման և Դաշնության խորհուրդը և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի օրենսդիր մարմինները:
Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք: Նշվում է, որ Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը պետք է խորհրդակցություններ անցկացնեն կողմերից մեկի անվտանգության վերաբերյալ մտավախության դեպքում՝ համատեղ պաշտպանություն իրականացնելու նպատակով: