Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, նաև դատական ընթացակարգերից խուսափելու համար ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև գործող քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:
Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար Իրան-Հայաստան 400 Կվտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելը, «Պարսից ծոց-Սև ծով» բազմակողմ համաձայնագրի երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման համար փորձագետների 6-րդ հանդիպման շուտափույթ իրականացումը, միջազգային-միջպետական ճանապարհների կառուցմանը ՀՀ իշխանությունների հետևողականությունը և դրանց կարևորությունը ՀՀ և Իրանի տնտեսական զարգացման համար:
Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները: