Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 28 և 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Համար 28 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Մինսկի - Միկոյան - Մուրադյան փողոցներ - Գայի պողոտա - Ռուբինյանց - Պ. Սևակի փողոցներ - Ազատության - Կոմիտասի պողոտաներ - Կիևյան - Հալաբյան - Արզումանյան - Շինարարների - Աբելյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան - Մազմանյան փողոցներ – Սիլիկյան նոր խճուղի – Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փողոց – Աշտարակի խճուղի – Հույսի ավան (վերջնականգառ):
Հետադարձը` Աշտարակի խճուղի – Չաուշի փողոց – Նազարբեկյան թաղամաս – Սիլիկյան նոր խճուղի – Մազմանյան փողոց, այնուհետև նույն ուղեգծով:
Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:
Համար 35 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված - Գյուլիքեխվյան - Գալշոյան - Միկոյան - Բ. Մուրադյան փողոցներ - Գայի - Մյասնիկյան պողոտաներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան փողոցներ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կիևյան - Լենինգրադյան - Սեբաստիայի - Րաֆֆու - Զորավար Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա. Բաբաջանյան փողոցներ (վերջնականգառ):
Հետադարձը՝ նույն ուղեգծով։