«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ կարող է քննարկվել խաղաղության համաձայնագիրը:
«Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանն իր կողմից խոսում է Հայաստանի համար և Հարավային Կովկասում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին: Մենք նաև Ալիևից ենք լսում խաղաղության, խաղաղության համաձայնագրի մասին ուղերձներ, սակայն այստեղ կարևոր է շեշտել, որ գործողությունները պետք է համապատասխանեն:
Մեր պատկերացումը և միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ խաղաղության նման համաձայնագիրը կարող է քննարկվել»,- ասաց Կարապետյանը: