«Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը կդադարեցվի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ցուցումներ է ստացել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման արձագանքը նպատակաուղղված և համախմբված կլինի, և Մոսկվայի գործողություններն անհետևանք չեն մնա:
Միևնույն ժամանակ Շոլցը նշել է, որ Բեռլինը շարունակում է կարևորել «նորմանդական ձևաչափը»:
Միացյալ Թագավորության կառավարությունը ողջունել է «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը դադարեցնելու վերաբերյալ Գերմանիայի որոշումը: ՌԴ ԱԳ նախարարի տեղական Անդրեյ Ռուդենկոն կոչ է արել չշահարկել «Հյուսիսային հոսք-2»-ը: