ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ վերահաստատելով Վաշինգտոնի շարունակական աջակցությունը Կիևին: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են ԱՄՆ-ի արձագանքը Ռուսաստանի կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչմանը և սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև հաստատել են, որ առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Վաշինգտոնում, որը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 23-ին: