Մենք վճռականորեն դատապարտում ենք նախագահ Պուտինի՝ «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն անկախությունը ճանաչելու որոշումը»։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման որոշմամբ Մոսկվան փաստացի հրաժարվում է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:
«Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին անսասան է։ Մենք մեր ուկրաինացի գործընկերների հետ վճռականորեն դատապարտում ենք նախագահ Պուտինի հայտարարությունը»,- ասված է Բլինքենի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։