Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։
«Կարծում ենք՝ նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,- ասված է Արթուր Թովմասյանի ուղերձում: