ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնիշխանությունը ճանաչելու մասին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։
ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։