Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչում է այն սահմաններում, որոնցում ինքնահռչակ հանրապետությունների իշխանություններն իրականացնում են իրենց լիազորությունները և իրավասությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչում է այն սահմաններում, որոնցում նրանք հռչակել են իրենց անկախությունը։ Պեսկովի խոսքով՝ Արևմուտքի արձագանքը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչմանը «սպասելի և կանխատեսելի էր»: