ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների հարցը կքննարկվի Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության մասին համաձայնագրերի վավերացումից հետո: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման որոշումը զգացմունքային քայլ չէր:
«Դա վերջին կաթիլը չէր։ Այստեղ զգացմունքներ չկան։ Մեր երկիրը յոթ տարուց ավելի զբաղվում է խնդրի դիվանագիտական կարգավորմամբ: Ի՞նչ զգացմունքների մասին կարող է խոսք լինել»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մյունխենի համաժողովի ընթացքում Արևմուտքը ցույց տվեց, որ չի պատկերացնում հակամարտության բնույթը:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչվելու են նույնանուն մարզերի սահմաններում: