Փետրվարի 21-ին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։
Փաստաթղթում ընդգրկված է 126 մարդ: Այն կազմվել է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշների հիման վրա։
Նախորդ ցուցակը հրապարակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին և ներառում էր 122 անուն։
Ցուցակն ընդգրկում է 5 լրագրողի և բլոգերի, 12 ընդդիմադիր գործչի, 21 կրոնավորի, «Թարթառի գործով» դատապարտված 27 անձի, «Գյանջայի գործով» դատապարտված 47 անձի և ցմահ ազատազրկված 14 անձի: