Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանը շարունակում է հետազոտել գործում առկա փաստաթղթերը:
Հաջորդ նիստին ապացույցների հետազոտումը կշարունակվի, որից հետո կհարցաքննվեն գործով վկաները:
Առուշ Առուշանյանը, հիշեցնենք՝ մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու, նաև քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան