ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և ծանոթացել արտադրական պրոցեսին, հետևել պոչամբարների վիճակին։
Փոխնախարարը ծանոթացել է նաև ջրի փակ շրջանառու համակարգին, որը ներդրվել է 2021 թ․ ամռանը։
Ներկայումս ջրի շրջանառությունն իրականացվում է ամբողջությամբ փակ համակարգով, որը գրեթե բացառում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ տեխնիկական ջրերի հոսքը դեպի Արաքս գետ։