Փետրվարի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք: Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 19 242, մահացել՝ 32 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 553 668 դեպք, որից ապաքինվել է 1 407 776 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15 888 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 351 թեստավորում, այդ թվում 11 329-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 022-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 26.02% է, վերջին 14 օրվանը՝ 31.28%, վերջին 7 օրվանը՝ 29.97%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 797 346 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 342 բուժառու:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 12 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 585 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 896 անձ: