ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու Դոնբասի և Ուկրաինայի իրավիճակը և արել էր մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ: Նրանց ղեկավարները Պուտինին խնդրել էին ճանաչել իրենց անկախությունը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ այդ հարցով որոշումը կկայացնի այսօր: