Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Շենքը եռահարկ է՝ բաղկացած 9-ը բնակարանից, որոնցից 2-ը չորսսենյականոց է, իսկ 7-ը՝ երեքսենյականոց։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա կեսերին։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Արցախի կառավարության ֆինանսավորմամբ»,- նշված է գրառման մեջ։