Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված՝ մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»: