Փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, իրականացվել է 3192 թեստավորում: Առողջացել է 1474 բուժառու, արձանագրվել է մահվան 16 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 749 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8338 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1590 է: Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում։