Փետրվարի 21-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում ՄՆ Սերգեյ Ղազարյանը Արցախի նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել պետական պարգևներ։ Այդ մասին ասված է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության Ֆեյսբուքի էջում:
«44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներ՝
շարքային Գևորգ Հրաչի Ասատրյանը
շարքային Արման Սուրենի Մանուչարյանը
շարքային Ռաֆայել Արմանի Օվսեյանը
շարքային Արնոլդ Սամվելի Հովսեփյանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով»,- նշված է գրառման մեջ։